Takprosto.cc կայքը գրում է, որ ատամների խոզանակը, ատամները մաքրելուց բացի, կարելի է օգտագործել այլ նպատակներով ևս:
Շուրթերը խնամելու համար

Ատամները մաքրելուց հետո անհրաժեշտ է հոգ տանել նաև շուրթերի նկատմամբ: Ատամների խոզանակով մերսելու դեպքում դրանք ավելի առողջ կդարձնեք, ինչպես նաև կհեռացնեք անպետք մաշկը:
Սանրվածքն ուղղելու համար

Որպեսզի մազերը դուրս չգան սանրվածքից, մի փոքր լաք կամ մուս քսեք խոզանակին և սանրեք մազերը:
Հոնքերը խնամելու համար

Այսօր կանայք նախապատվություն են տալիս բնական, խնամված հոնքերին: Եթե ձեռքի տակ հատուկ միջոց չունեք, ապա ատամների խոզանակը կարող է դրանք լավ հարդարել:
Կուտիկուլայի համար

Կուտիկուլան փափկեցնելու համար ձեռքերը դրեք ջրի մեջ, ապա մերսեք խոզանակով:
Մազերին ծավալ հաղորդելուհամար

Մազերին ծավալ հաղորդելու համար խոզանակ օգտագործեք:
Գեղեցիկ մատնահարդարում

Եղունգներին լաք քսեք, սկսեք խոզանակով անցնել դրա վրայով:
Սանրը մաքրելու համար

Սանրը մաքրելու համար կօգնեն ատամի խոզանակն ու լվացող միջոցը:
Թարթիչները սանրելու համար

Այս հարցում ևս կօգնի ատամի խոզանակը:
Մազերը ներկելու համար

Եթե պետք է ներկել մազերի արմատները, ձեզ կօգնի խոզանակը:






