Ամերիկահայ հայտնի պարող եւ խորեոգրաֆ Միհրան Կիրակոսյանն այս օրերին հետեւում է Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններին։ Օրերս պարողը նշել էր, որ Հայաստանը հարձակման տակ է, իսկ աշխարհը լուռ է։
Այս անգամ նա հրապարակել է Լոս Անջելեսում հայերի խաղաղ երթի կադրերն ու կոչ արել կանգնեցնել Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան։ «Մենք թույլ չենք տա, որ պատմությունը կրկնվի։ Ավելի քան 100 հազար հայ միացել է Լոս Անջելեսում` պաշտպանելու համար Արցախն ու Հայաստանը»։