«Սա 1915-ը չէ… մենք չենք թողնի մեր ժողովրդին կամ մեր երկիրը». ոճաբան Ավո Երմագյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Սա 1915-ը չէ… մենք չենք թողնի մեր ժողովրդին կամ մեր երկիրը». ոճաբան Ավո Երմագյան

Հայազգի դիզայներ Ավո Երմագյանն այս օրերին հետեւում է Արցախում ծավալվող իրադարձություններին։ Նա նոր գրառում է արել՝ անդրադառնալով հայկական սփյուռքին։

«Երբ Թուրքիան ձախողեց ավարտին հասցնել 1915թ.-ի հայոց ցեղասպանությունը, այն Հայաստանին զինեց նրանով, ինչը կդառնար ամենահզոր զենքերից մեկն ընդդեմ մեր ժողովրդի էթնիկ զտման հետագա փորձերի՝ հայկական սփյուռքը։

Սա 1915թ.-ը չէ։ Մենք բարձրաձայնում ենք, մենք ոչ մի տեղ չենք հեռանում։ Մենք չենք թողնի մեր ժողովրդին կամ մեր երկիրը»,- գրել է նա։

View this post on Instagram

#PeaceForArmenians

A post shared by AVO (@avoyermagyan) on