5sfer.com կայքն առանձնացրել է այն երևույթները, որոնց պատճառով երջանկությունը հեռանում է մեր կյանքից:
- Ձեր նախանձը կարող է կործանել ցանկացած հարաբերություն
Ավելի լավ է՝ սկսեք հաշվեհարդար տեսնել նախանձի հետ, երբ նա գլուխ է բարձրացնում: Մարդկանց մեծ մասը չի ուզում ընդունել, որ նախանձը գլուխ է բարձրացրել: Երջանիկ մարդը նա է, ով ազատված է նախանձից, ու դա տեսանելի է առողջ հարաբերություններում:
- Մակերեսային բաների հետևից ընկնելը կարող է թունավորել ձեր երջանկությունը
Հաճախ կարելի է լսել, որ ամենաերջանիկ մարդիկ նրանք են, ովքեր ավելի շատ բան անում են ուրիշների համար, քան իրենց: Եթե դուք այնպիսի տեսակի մարդ եք, որն ընկնում է մակերեսային բաների հետևից (հարստություն, մեքենաներ, բրենդային հագուստ, և այլն), ապա կարելի է համոզված ասել, որ դուք թունավորում եք ձեր սեփական երջանկությունը:
- Եթե դուք պահում եք զայրույթը, դա կկործանի ձեր երջանկությունը
Երջանկությունը ձեր կյանք է գալիս է ձեր կյանքի առաջընթացից ու նրանից, որ դուք ազատվում եք ամեն տեսակի բարկությունից, որը կարող է կաղապարել ձեզ:
- Ձեր զղջումները կոչնչացնեն ձեր աշխարհը
Ձեր կյանքը ժամանակ առ ժամանակ, երևի, լի կլինի զղջումներով՝ սխալներով: Սխալները միայն նրա համար են, որպեսզի սովորեցնեն ձեզ, որ որոշված ճանապարհն ավարտվել է, ու հետևաբար՝ պետք է նորը փորձել: Օգուտ չկա՝ զղջալով հետ նայելուց, որովհետև անցյալը չեք կարող փոխել: Ուղղակի շարունակեք առաջ շարժվել ու փորձեք այլ ուղի:
- Ձեր կախվածությունն ուրիշներից կխոչընդոտի երջանկությանը
Եթե դուք կախյալ մարդ եք, կամ էլ, այլ կերպ ասած՝ ուրիշ մարդուց կախված լինելու մեջ է ձեր երջանկությունը, ապա դուք, անկասկած, երկար կսպասեք երջանիկ կյանքի: Երջանկությունը երբեք այլ մարդու միջոցով չի գա ձեզ մոտ, այն կարող է գալ միայն ձեր միջից: Նայել ինքդ քո ներսը՝ միակ ուղին է՝ իսկական երջանկության:
- Ձեր անհրաժեշտությունը՝ այլ մարդկանց ուղղելու, կոչնչացնի երջանկությունը
Սա նաև կապված է կախվածության հետ: Եթե դուք զգում եք ուրիշներին «ուղղելու» անհրաժեշտություն, ապա երբեք չեք կենտրոնանա սեփական բարեկեցության և երջանկության վրա: Երբ ձեր ուշադրությունը կենտրոնացնեք ձեր վրա, ապա միշտ կգտնեք այն, ինչ ուզում եք ուղղել ուրիշների մեջ՝ նրա համար, որ ձեզ ավելի երջանիկ զգաք: Միակ մարդը, ում կարող եք վերահսկել, ինքներդ եք, դրա համար կենտրոնացեք ձեր ինքնակատարելագործման վրա:
- Ձեր վախը կարող է խանգարել՝ իրական երջանկություն զգալ
Ռալֆ Ուոլդո Էմերսոնն ասել է. «Վախն ավելի շատ է հաղթում մարդկանց, քան մի այլ բան աշխարհում»: Դուք լիարժեք երջանկություն կզգաք միայն այն ժամանակ, երբ ազատվեք վախերից:
- Էգոիզմը թույն է ձեր երջանկության համար
Եթե դուք էգոիստ մարդ եք, դա նշանակում է՝ միշտ կուզենաք, որ ամեն ինչ ձեր ուզածով լինի, իսկ ուրիշների կարիքներն ու կարծիքները դուրս են մնում ձեր ուշադրությունից: Մարդկանց մեծ մասը չի ցանկանում հարաբերություններ ունենալ էգոիստների հետ, և եթե դա վերաբերում է ձեզ, ապա կգա մի պահ, երբ կհայտնաբերեք, որ միայնակ եք ու դժբախտ, եթե ոչինչ չփոխեք:
- Ձեր երջանկությունը կնվազի, երբ ունենաք չարդարացված մեծ սպասելիքներ ուրիշներից
Ձեր պահանջմունքը, որ յուրաքանչյուր մարդ համապատասխանի ձեր կյանքի ստանդարտներին, համարվում է չհիմնավորված սպասելիքն այն բանի, որ մարդկանց մեծ մասը չեն կարողանա դա իրականացնել: Այդ պատճառով՝ դուք միշտ կհիասթափվեք մարդկանցից, ու այդպիսով՝ կյանքում դժբախտ կլինեք:
Բոլոր մարդիկ ունեն իրենց անհատական տեսակը, որը կխոչընդոտի նրանց՝ ապրել այնպես, ինչպես դուք եք սպասում: Նրանք չեն կարող այդպես ապրել: Երբ դուք դադարեք մարդկանցից պահանջել, որ համապատասխանեն ձեր ստանդարտներին, կտեսնեք, որ թե՛ նրանք, թե՛ դուք ավելի բարձր տրամադրություն կունենաք: Ազատ մարդը երջանիկ մարդն է:
- Ձեր ինքնակառավարումը կկանգնեցնի երջանկությունը
Եթե դուք համարվում եք ինքնակառավարվող մարդ, նշանակում է, դուք մտածում եք, որ ոչ մի վատ բան անել չեք կարող, և, որ ուրիշ մարդիկ միշտ սխալ են: Չի կարելի անընդհատ կատարյալ լինել, ուրեմն՝ ինչո՞ւ մի կողմ չնետել ինքնակառավարումն ու զգալ իրական երջանկությունը: Դա կբերի ոչ միայն նրան, որ ձեր հարաբերությունները կծաղկեն, այլ նաև դուք կդառնաք ավելի հանգիստ անձնավորություն:
- Եթե դուք ապրում եք անցյալում, ապա դա կխոչընդոտի ձեր երջանկությանը
Եթե ապրում եք անցյալում, նշանակում է՝ դուք երջանիկ չեք ձեր ներկայում: Ձեր երջանկությունն ուղեղի ներկա պահն է, և եթե ձեր կյանքը ձեզ երջանիկ չի դարձնում, հնարավոր է՝ եկել է ժամանակը վերլուծելու ձեր վիճակը ու մի քանի փոփոխություններ անելու դեպի լավը:
Կյանքում առաջ շարժվելը կօգնի հասկանալ, որ դուք ապրում եք «հիմա»-ում:
- Անազնվությունը կարող է խեղդել երջանկությունը
Եթե դուք անազնիվ մարդ եք, ամենայն հավանականությամբ՝ վանել եք մյուսներին ձեզնից: Հաճախ է լինում, որ անազնիվ մարդիկ ունենում են անվստահելի մարդու հեղինակություն, ինչի հետևանքով՝ դիտարկվում են՝ որպես անվստահելի ընկեր ու գործընկեր: Անազնվության պատճառով օտարացումը, անկասկած, կբերի դժբախտության ու մեկուսացման:
- Ինչ-որ դոպինգի ընդունումը փոխում է երջանկության վիճակը
Որոշ մարդիկ կարող են չհամաձայնել, բայց եթե անգամ ինչ-որ նյութեր եք օգտագործում ժամանակավոր «երջանկության» համար, ապա դա երկարատև չի լինի, ու դժբախտ մարդ լինելու զգացումը նորից կհայտնվի:
- Ձեր պեսիմիզմը կհանգեցնի մշտական ապերջանիկ տրամադրության
Համարվում է, որ, եթե դուք այնպիսի տեսակի մարդ եք, որը միշտ ունի պեսիմիստական տրամադրվածություն, դա կարող է հանգեցնել դժբախտ կյանքի: Որոշ իմաստով՝ ձեր խոսքերն ու մտքերն ունեն ուժ, և, եթե միշտ կիրառում եք «նեգատիվ բառապաշար», դա նման է աշխարհին նեգատիվ տրամադրություն ուղարկելուն: Այդպիսով, տպավորություն է ստեղծվում, որ դժբախտությունը հետևում է ձեզ, ինչպես վիրուս, որը երբեք չի հեռանում: Պեսիմիզմից ազատվելու դեղամիջոցը ձեր նեգատիվը գիտակցելն ու դրանից ազատվելու ուղղությամբ քայլեր անելն է: Այսինքն՝ ունենալ դրական մտքեր և գործածել դրական բառեր:
- Նախապաշարումներն այլ մարդկանց վերաբերյալ կարող են դժբախտ դարձնել ձեզ
Կողմնակալ մարդն անազնիվ մարդն է, որն իր դժգոհությունը թափում է մարդկանց խմբից միայն մեկի՝ «քավության նոխազի» վրա: Կողմնակալ մարդիկ հարմար պահ են փնտրում, որ իրենց կատաղությունն ուրիշների վրա թափեն: Նրանք կարծում են, որ դա կօգնի իրենց՝ ավելի լավ զգալ, ինչն այդպես չէ:
- Ինքնավստահության բացակայությունը կարող է դժբախտության զգացում առաջացնել
Եթե միշտ կասկածում եք ձեզ, ապա միշտ կունենաք խղճալի լինելու զգացում: Ինքնավստահություն չունեցող մարդը կարող է ինքն իր հետ նեգատիվ խոսակցության մեջ ներքաշվել, ինչը կբերի ավելի ու ավելի խորը դժբախտության: Ինքնավստահությունը վերականգնել կօգնի լավ ընկերը կամ մասնագետը:
- Դժբախտության զգացումը կարող է չստուգված հոգեկան հիվանդության արդյունք լինել
Եթե տառապում եք անհանգստությամբ կամ դեպրեսիայով, ապա դժվար չէ հասկանալ, որ դրան հետևելու է դժբախտությունը: Ժամանակ գտեք և զրուցեք վստահելի մեկի հետ, որը կարող է օգնել՝ ելք գտնել կյանքի անհաջողություններից: Եթե կասկածում եք, ապա անպայման մասնագիտական օգնության դիմեք:
- Ընտանի կենդանին կարող է հակաթույն դառնալ
Ընտանի կենդանիները հիանալի միջոց են համարվում երջանկության բարձրացման համար: Ապացուցված է, որ, երբ մարդը շոյում է կենդանուն, տրամադրությունը մեխանիկորեն բարձրանում է:
- Օգնության կարիք ունեցողներին ինքնակամ օգնելու համար ժամանակ հատկացնելը կօգնի ավելի երջանիկ դառնալ
Ձեր օգնության կարիքն ունեցողների համար ծախսած ժամանակը կօգնի «բուժել» ձեր կյանքի դժբախտությունը: Երբեմն՝ տեսնելով նրանց, ում բախտն ավելի քիչ է բերել, քան ձերը, օգնում է իրերը տեսնել ճիշտ լույսի տակ:
- Սթրեսը կարող է դադարեցնել ձեր կյանքի երջանկությունը
Սթրեսն ազդում է ոչ միայն ձեր ֆիզիկականի, այլև էմոցիաների վրա: Եթե դուք հենց այն մարդն եք, որը միշտ սթրեսի մեջ է, ապա միգուցե եկե՞լ է ժամանակ արմատական փոփոխությունների:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը