«Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանն Instagram-ում կիսվել է անգլալեզու հոլովակով, որտեղ իր միջազգային հետեւորդներին պատմում է Հայաստանի մասին ու դիմում նրանց` «Այս պահին ինձ, ուղղակի, անհրաժեշտ է, որ դուք լինեք իմ ու Հայաստանի կողքին»: «Եթե երբեւէ չեք տեսել պատերազմ, հավատացնում եմ ձեզ` այն շատ դաժան բան է: Այսօր իմ երկիրը պատերազմի մեջ է: Թուրքիան ու Ադրբեջանը միավորվելով իրականացնում են ահաբեկչական պատերազմ` նպատակ ունենալով ոչնչացնել Արցախն ու այնտեղ բնակվող հայերին:
Նրանք կրկին ուզում են իրականացնել էթնիկ բնաջնջում` պարզապես նոր տարածքներ նվաճելու համար, մինչդեռ իմ երկիրը` Հայաստանը, փորձում է պաշտպանել Արցախը, այնտեղի բնակիչներին ու նրանց ապրելու իրավունքը: Ադրբեջանն արդարացնում է իր սկսած պատերազմը` նշելով, թե իմ մի քանի հազարամյա ազգի պատմական տարածքն իրենն է, բայց մոռանում է, որ Ադրբեջան պետությունը գոյություն չի ունեցել Սովետական Միությունից առաջ: Արցախում հարյուրավոր ճարտարապետական հնագույն կառույցներ կան, որոնք վկայում են, որ դարեր շարունակ այնտեղ հայեր են ապրել: Իսկ նրանք դեռ շարունակում են կործանել քաղաքացիական ենթակառուցվածքները` փորձելով ոչնչացնել արցախահայությանը: Այս ամենը հիշեցնում է 1915 թ-ի ցեղասպանությունը, երբ Օսմանյան կայսրությունը սպանեց ավելի քան 1.5 միլիոն հայի…
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Թուրքիան ու Ադրբեջանը մի շարք պատերազմական հանցագործություններ են իրականացրել` ռմբակոծելով ու սպանելով խաղաղ բնակիչների: Նրանք ահաբեկիչների են վարձել հայերի դեմ կռվելու համար: Նրանց այդ տարածքը պետք է` ընդլայնվելու եւ ճնշումներ իրականացնելու համար: Այսօր Հայաստանը միայնակ է պայքարում ահաբեկչության դեմ: Եվ դու` այն մեկը, որն ինձ լսում է, մի եղիր անտարբեր, անգամ, եթե դու հայ չես: Միացիր խաղաղության այս կոչին, թույլ մի տուր, որ Հայոց ցեղասպանությունը կրկնվի: Կիսվիր ճիշտ տեղեկությամբ` դատապարտելով ագրեսիան»,- իր խոսքում նշել է հայ գեղեցկուհին: