
«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն այս օրերին ակտիվորեն հետեւում է Արցախում ծավալվող իրադարձություններին ու կոշտ արձագանքում հակառակորդի գործողություններին։
Երաժիշտն այս անգամ անդրադարձել է լուրին, որ ԱԹՍ-ների հարվածների հետեւանքով վնասվել են դպրոցներ։
«Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերով Հայաստանի դպրոցին վնասելը պատերազմական հանցագործություն է»,- գրել է նա։
Drone strikes on a school in Armenia by Azerbaijan = War Crime https://t.co/9V8qiK1zUs
— Serj Tankian-#SanctionAzerbaijan (@serjtankian) October 19, 2020