
Ֆրանսիական առաջատար «France24» պարբերականը հրապարակել է Ադրբեջանի կողմից Արցախում կռվող սիրիացի ահաբեկիչների առկայությունն ապացուցող մի շարք տեսանյութեր:
Տեսանյութերի մի մասն արված է Սիրիայում գտնվող ճամբարում, մյուս մասը՝ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում:
Հոդվածի սկզբում լրատվամիջոցը հայտնում է, որ Արցախի դեմ կռվելու համար սիրիացի վարձկան ահաբեկիչներն Ադրբեջան են բերվում Թուրքիայի միջոցով, սակայն, թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան մերժում են ահաբեկիչների առկայությունն իրենց շարքերում:
Տեսանյութերից առաջինում ցուցադրված է Սիրիայում գտնվող ճամբարը, որտեղ ահաբեկիչները վարժանքներ են իրականացնում Ադրբեջան մեկնելուց առաջ: Հաջորդ տեսանյութերն արդեն արված են Ադրբեջանի տարածքում և հիմնականում հենց ահաբեկիչների կողմից, որոնք այդ տեսանյութերը տեղադրել են սոցիալական ցանցերում:
https://twitter.com/NotWoofers/status/1310194607976787968?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1310194607976787968%7Ctwgr%5Eshare_3%2Ccontainerclick_1&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F1032292.html