Ռուսաստանաբնակ երգչուհի, «Ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանի մասնակից Արծվիկ Հարությունյանը եկեղեցում արված տեսանյութ է հրապարակել եւ հայտնել, որ այս տարի ծննդյան օրը չի նշի Արցախում ստեղծված իրավիճակի պատճառով։
«Ծննդյան օրը տխուր տոն է։ Այս տարի այն հենց այդպիսին է։ Ես անսահման սիրում եմ այս տոնը, դրան սպասում եմ ամբողջ տարի։ Բայց հիմա ինձ չեմ կարող թույլ տալ ուրախանալ։ Այս տարի ես ծաղիկներ, նվերներ ու տոնակատարություն չեմ սպասում։ Այսօր ինձ համար լավագույն օգնությունը կլինի օգնությունը համահայկական հիմնադրամին։ Ես ձեզ անկեղծորեն շնորհակալ կլինեմ, եթե կարողանաք թեկուզ 20, 50 ռուբլի փոխանցել օգնելու համար մարդկանց, որոնք, իսկապես, ունեն դրա կարիքը։ Ձեզ առողջություն, խաղաղություն եւ անկեղծ երջանկություն եմ մաղթում»,- գրել է երգչուհին։