Ամերիկացի դերասան, պրոդյուսեր Դեյվիդ Հենրին աջակցել է Հայաստանին ու կոչ արել աղոթել կոնֆլիկտի ավարտի համար։
Դերասանն Instagram-յան էջի Stories բաժնում լուսանկար է հրապարակել, որի վրա գրված է. «Ես հայ չեմ, բայց տեսնում եմ քեզ։ Ես հայ չեմ, բայց լսում եմ քեզ։ Ես հայ չեմ, բայց կկանգնեմ քո կողքին։ Շատ եմ տխրել՝ իմ հայ ընկերներից լսելով, թե ինչ է կատարվում Հայաստանի բնակչության եւ Ադրբեջանի միջեւ։ Անկախ ձեր դիրքորոշումից՝ եկեք աղոթենք այս հակամարտության ավարտի համար»։