Ինչպես ազատվել ցերեկային քնկոտությունից
Advertisement 1000 x 90

Ինչպես ազատվել ցերեկային քնկոտությունից

Քունը համարվում է օրգանիզմի հիմնական պահանջներից մեկը: Սակայն, լինում են իրավիճակներ, երբ քնելու ցանկությունը խանգարում է: Երբ ցերեկը, մարդկային կենսագործունեության ակտիվ ժամերին, մարդն անընդհատ ուզում է քնել, դա չի կարելի բնականոն համարել: Պետք է թարմացման ճիշտ տարբերակ գտնել:

Առաջարկում ենք հրաշալի թեյատեսակ, որը կարող է օգնել նման իրավիճակներում:

Եվ այսպես՝ կոճապղպեղով թեյ:

Պատրաստման եղանակը

0.5 լիտր ջուր, կոճապղպեղը մաքրել և քերել, երկու պտղունձ հիլ, մի քիչ դարչին, 1 թեյի գդալ կանաչ թեյ, 3-5 թեյի գդալ մեղր, մեխակի մի քանի հատիկ, կես կիտրոն:

Ջուրը պետք է եռացնել: Եռալու ժամանակ վերը թվարկված բոլոր բաղադրիչները, բացի մեղրից՝ լցնում ենք ջուրը, պահելով 3-4 րոպե, որից հետո անհրաժեշտ է վերցնել կրակի վրայից:

Ավելացվող մեղրի չափը՝ ըստ ցանկության, երբ խառնուրդն արդեն գոլ վիճակում կլինի:

v-yablochko.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը