Դերասան Գնել Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Հենց նոր հասա տուն, իջել եմ հերթափոխի, կարոտել էի բոլորին, շատը երեխաներիս, փառք էի տալիս աստծուն որ… ամեն, ամեն ինչի համար»:
Ապա անդրադարձել է Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի դերասան Հովահաննես Հաջինյանին, ով օրեր առաջ զոհվել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում։
«Գիտեի, որ հարազատներիս ու ընկերներիս մեջ կան կորուստներ, առաջնագծում մի տեսակ այլ կերպ ես տանում այդ լուրը, բայց լուսաբացին, երբ մտա տուն ստացա ցավալի լուրն ու էլ… էլ չգիտեմ ինչ ասեմ, իմ լավ ընկեր, ախր մենք սովոր ենք, որ դու միայն պիտի ուրախացնես մեզ… Հովո ջան, ախպերս… փառք քեզ, փառք մեր բոլոր հերոսներին, փառք նահատակաց…»։