Բելգիահայ երգչուհի KeyOh-ը (Կարիբե Օհանյան) իր հետեւորդներին հորդորել է անտարբեր չմնալ Արցախում տեղի ունեցող ողբերգությանը:
«Այս օրերին մարդիկ ինձ հարցնում են` «Հայաստանում պատերազմը դեռ շարունավո՞ւմ է»: Այո, շարունավում է:
Շատերդ, միգուցե, մտածեք` դա այնքան հեռու է մեզանից, ինչո՞ւ մտահոգվենք: Որովհետեւ մենք բոլորս էլ մարդ ենք, բոլորս էլ իրավունք ունենք այս երկրի վրա ապրել խաղաղ: Ախր, դա այնքան հեշտ բան է:
Մենք, պարզապես, խաղաղություն ենք ուզում մեր ընտանիքների, մեր երկրի եւ մեր նահատակների համար»,- Instagram-ի Story բաժնում գրել է երգչուհին: