Հոգեբանը բացատրել է, թե ինչու են որոշ մարդիկ հրաժարվում դիմակ կրել
Advertisement 1000 x 90

Հոգեբանը բացատրել է, թե ինչու են որոշ մարդիկ հրաժարվում դիմակ կրել

Որոշ մարդիկ պարզապես չեն հավատում դիմակների արդյունավետությանը կամ չեն հասկանում դրանց անհրաժեշտությունը, այդ պատճառով ել չեն կրում դրանք: Նման կարծիք է հայտնել հոգեբան Ալեքսանդր Կոնֆիսահորը (Ռուսաստան):

Դիմակները ինքնին էժան են, ասաց նա, սակայն որոշ մարդիկ կարող են նույն դիմակը կրել մի քանի օր: Հոգեբանի խոսքով` որոշ մարդիկ պարզապես չեն հավատում դիմակների` կորոնավիրուսից պաշտպանելու ունակությանը:
Կոնֆիսահորը կասկածում է, որ տուգանքները կարող են օգնել լուծել դիմակ չկրելու խնդիրը, քանի որ տուգանքներն ավելի կբարկացնեն այն մարդկանց, ում ֆինանսական վիճակը վատթարացել է կորոնավիրուսի համավարակի ֆոնին: Սակայն վերահսկել դիմակների կրումը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է, պնդում է մասնագետը:

Նրա կարծիքով` մարդիկ իրենք պետք է սկսեն հասկանալ դիմակներ կրելու անհրաժեշտությունը, այդ դեպքում դա իրավիճակը դեպի լավը կփոխի: Իսկ սոցիալական գովազդն այս հարցում նա արդյունավետ չի համարում: «Եթե մարդիկ իրենք չհասկանան, որ դա իրենց պետք է, իրավիճակը չի փոխվի»,- ասաց նա:

Իր հերթին, թերապևտ-իմունոլոգ Վլադիսլավ Ժեմչուգովը կարծում է, որ ձեռնոցներ և դիմալ կրելու մարդկանց դժկամությունը պայմանավորված է հենց ֆինանսական գործոնով, քանի որ նույնիսկ աննշան գումարն է կարևոր: Նրա կարծիքով` անհրաժեշտ է ակտիվորեն տեղեկատվություն տարածել դիմակների և ձեռնոցների օգտագործման օգուտի մասին:

«Հակասական տեղեկատվության բազմազանությունը բնակչության շրջանում անվստահություն է առաջացնում բոլոր միջոցառումների նկատմամբ: Պետք է մարդկանց բացատրել, որպեսզի առաջարկությունները տրամաբանորեն պարզ և հասկանալի լինեն բոլորի համար»,- ասաց բժիշկը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կանխարգելման համար խորհուրդ է տրվում դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահպանել, պարբերաբար լվանալ ձեռքերը կամ ախտահանել ալկոհոլ պարունակող հակասեպտիկներով (ալկոհոլի պարունակությունը` առնվազն 60 տոկոս):

med.news.am