«Ստացա կյանքիս ամենամեծ ու շոկային լուրը». դիզայներ Մայքլ Կոստելոն փնտրում է հայ եղբորը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ստացա կյանքիս ամենամեծ ու շոկային լուրը». դիզայներ Մայքլ Կոստելոն փնտրում է հայ եղբորը

Դիզայներ Մայք Կոստելոն, որը Հայաստանի ու Արցախի համար այս բարդ օրերին աջակցում է հայերին, փնտրում է կիսով հայ եղբորը։ Նա հետեւորդներին խնդրում է օգնել գտնել հոր ու նրա առաջին կնոջ որդուն, որն ապրում է Գլենդելում։

Դիզայներն Instagram-յան էջում արված գրառմամբ հայտնել է, որ լսել է կյանքի ամենամեծ ու ամենաշոկային լուրը։ «Հայրս ինձ ասաց, որ ես Հակոբ Կիրակոսյան անունով եղբայր ունեմ, որը Գլենդելում է ապրում։ Ցավոք, նրանք կապի մեջ չեն եղել մշակութային տարբերությունների պատճառով՝ հայրս ռումինացի գնչու է, նրա նախկին կինը Մանուշակ Կիրակոսյանն է եղել։ Նրանց ընտանիքները բաժանել են նրանց։ Դա արգելված ամուսնություն էր։ Խնդրում եմ, հրապարակեք սա ու օգնեք ինձ գտնել եղբորս։ Հույս ունեմ՝ միավորել հորս նրա կորցրած որդու հետ եւ մի կողմ դնել այս բոլոր տարաձայնությունները։ Հայրս հիվանդ է եւ ուզում է տեսնել իր առաջնեկ որդուն։ Շնորհակալ եմ օգնության համար։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է դիզայները։

Նշենք, որ դիզայները «Խաղաղություն հայերի համար» դիմակների վաճառք է հայտարարել. Հայաստանի եռագույնի պատկերով դիմակների վաճառքից ստացված եկամուտները կուղղվեն Համահայկական հիմնադրամին։ Կոստելոն հետեւորդներին պարբերաբար հիշեցնում է, որ կարող են նաեւ ուղիղ նվիրատվություն անել հիմնադրամին։

https://www.instagram.com/p/CG59Mj7gN9a/?utm_source=ig_embed