«Ցավալի է տեսնել այս ամենը». Միխայիլ Գալուստյանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի հիվանդանոցից (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ցավալի է տեսնել այս ամենը». Միխայիլ Գալուստյանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի հիվանդանոցից

Հայտնի շոումեն, կատակերգու Միխայիլ Գալուստյանը հետեւում է իրավիճակին Արցախում՝ սոցիալական ցանցերում ակտիվորեն բարձրաձայնելով հայկական դիրքորոշումը։ Դերասանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի հիվանդանոցից, որի ծննդատունը երեկ ռմբակոծվել է։ Այդ պահին այնտեղ բժիշկներ ու հիվանդներ են եղել, իսկ կադրերից մեկում երեւում է, որ ռմբակոծությունը բժիշկներին չի խանգարել ավարտին հասցնել վիրահատությունը։ «Հայ բժիշկները կյանքեր են փրկում նույնիսկ հրթիռային հարվածների ժամանակ։ Սարասփելի է, ցավալի է տեսնել այս ամենը։ Ինչպե՞ս կարելի է հարվածել ծննդատանը»,- գրել է Գալուստյանը։

https://www.instagram.com/p/CG68PA5KsjB/?utm_source=ig_embed