«Թուրքերն ու ադրբեջանցիները շրջում են Լիոնով հայերի վրա հարձակվելու համար… ինչու է աշխարհը դեռևս լուռ»․ բրիտանահայ հայտնի շոումեն Գև Օրկյանի նոր գրառումը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Թուրքերն ու ադրբեջանցիները շրջում են Լիոնով հայերի վրա հարձակվելու համար… ինչու է աշխարհը դեռևս լուռ»․ բրիտանահայ հայտնի շոումեն Գև Օրկյանի նոր գրառումը

Բրիտանահայ հայտնի շոումեն Գև Օրկյանն անդրադաձրել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի Վիեն կոմունայում գիշերը հարյուրավոր թուրք-ազգայնականների փողոց դուրս գալուն, որոնք ցանկացել են հայեր գտնել ու «պատժել», իբր ի պատասխան նախօրեի առավոտյան հայերի կողմից թուրքերին ծեծելու համար։ Թուրքական ամբոխը փողոցներում սպառնալիքներ է վանկարկել հայերի հասցեին. «Ալլահ Աքբար», «Ո՞ւր են հայերը»:

Բրիտանահայ շոումենը լուսանկար է հրապարակել, որի վրա գրված է․ «Թուրքերն ու ադրբեջանցիները շրջում են Լիոնով, փնտրում են հայերի, որպեսզի հարձակվեն նրանց վրա։ Եվս մեկ անգամ այդ մարդկանց անմարդկային հատկանիշների մասին»։ Իսկ դրան կից նա կատարել էհետևյալ գրառումը․ «Բացարձակապես ցնցող վարքագիծ։ Ինչու՞ է աշխարհը դեռևս լուռ»։

https://www.instagram.com/p/CG6v9-qHA3j/?utm_source=ig_embed