Կորոնավիրուսից առաջացած բարդություններից 53 տարեկան հասակում մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը: Այս ցավալի լուրը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է դերասանի դուստրը` Լիլիթ Սարգսյանը: Նա գրել է․
«Ընկերներ, մենք երեկ կորցրեցինք մեր անփոխարինելի պապային, մեր ընտանիքի լույսը, մեր լավագույն ընկերոջը, մայրս՝ իր սիրելի ամուսնուն COVID-ից առաջացած բարդացումների պատճառով։ Ուղղակի չկարողացավ ընդունի, որ հնավոր է ավելի երկար ապրել քան սահմանին կռվող ջահել երեխեքը։ Սիրտը կոտրվում էր ամեն չարաբաստիկ ցուցակի մասին լսելիս․․․ Էնքան պլաններ ու երազանքներ ունեինք իր իմաստությամբ իրագործելու․․․
Հարազատներ՛, խնդրում ենք խստորեն հետեւել անվտանգության կանոնները, հոգատար գտնվել միմիանց նկատմամբ, սիրել անվերապահորեն ու ուժեղ գտնվել նման դաժան ժամանակներում։ Մեզ համար հիմա բոլոր հարազատների ներկայությունը մեր կյանքում շատ կարևոր է»։
Ընկերներ, մենք երեկ կորցրեցինք մեր անփոխարինելի պապային, մեր ընտանիքի լույսը, մեր լավագույն ընկերոջը, մայրս՝ իր սիրելի…
Опубликовано Lilith Sargsyan Пятница, 30 октября 2020 г.