Դիետոլոգ Մայա Ֆելերն ու բժիշկ Սամանթա Էլքրիֆը (ԱՄՆ) պատմել են, թե որ նախաճաշերը կարող են օգնել հաղթահարել տագնապը: Այդ մասին պատմում է Huffington Post պարբերականը:
Ավոկադո
Ֆելերի խոսքով՝ ավոկադոն լավագույն մթերքներից մեկն է, որոնք պետք է լինեն առողջ նախաճաշի կազմում: Երբ ժամանակ չկա ինչ-որ բան պատրաստել, կարելի է սնվել բուտերբրոդներով՝ ավելացնելով բարակ շերտով ավոկադո և չաման, սև պղպեղ ու աղ: Կարելի է նաև վառարանում պատրաստել ավոկադոյի կեսը ձվի հետ:
Ձու
Ձուն նախաճաշի համար ևս մեկ լավ մթերք է: Մասնագետը խորհուրդ է տալիս չխուսափել դեղնուցից, քանի որ այն հարուստ է քլորինով և ցինկով, որը, ինչպես համարվում է, օգնում է հաղթահարել տագնապայնությունը: Բացի այդ, մասնագետի խոսքով, սպիտակուցի 12 գրամը, որը պարունակում է երկու ձվի մեջ, օգնում է կայունացնել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ:
Յոգուրտ
Դիետոլոգը նաև խորհուրդ է տալիս նախաճաշի մեջ ներառել զտված յոգուրտ, օրինակ, հունական:
«Աղիների և գլխուղեղի միջև կապն ամբողջովին ուսումնասիրված չէ,-նշել է մասնագետը:-Սնունդը, որն օգտակար է աղիքային միկրոֆլորայի համար, կարող է նպաստել առողջության և նյութափոխանակության համակարգի, ինչպես նաև ուղեղի ամրապնդմանը»:
Ձուկ
Իր հերթին բժիշկ Սամանթա Էլքրիֆը խորհուրդ է տալիս ուտել սաղմոն և ուրիշ ճարպոտ ձկներ, որոնք պարունակում են օմեգա 3 հագեցած ճարպաթթուներ և թուլացնում տագնապայնության ախտանշանները: Սաղմոնը նաև հայտնի է իր հակաբորբոքային հատկություններով և համարվում է սպիտակուցի լավ աղբյուր:
Հատապտուղներ
Մասնագետների խոսքով՝ օգտակար են նաև հատապտուղները, որոնք հարուստ են վիտամին C-ով, ինչպես նաև վարսակը:
«Շիլան ոչ միայն թույլ կտա օրը սկսել սննդարար միկրոէլէմենտների նշանակալի չափաբաժնով, ինչպիսիք են կալցիումը, երկաթը, մագնեզիումը, կալիումն ու B5-ը,-ասել է Ֆելերը:-Մանրաթելերով հարուստ այդ մթերքը կօգնի երկարատև հեռանկարում հագեցնել քաղցն ու ամբողջ օրն ապահովել արյան մեջ շաքարի մակարդակը»: