Թեև Արարատ լեռը Հայաստանի Հանրապետության տարածքում չի գտնվում, այն շարունակում է լինել մեր երկրի գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Եվ թուրքերը դա շատ լավ գիտեն։ Ցանկանալով հոգեբանորեն հարվածել հայերին` Թուրքայի Աղրը մարզի մարզպետ Սավջի Սայանը թվիթերում հրապարակել է թուրքական և ադրբեջանական դրոշների գույներով պատկերված Մասիսի նկարը։
«Աղրըի համայնքապետարանում մենք աշխատանքներ ենք սկսել, որպեսզի այս պատկերը շուտով հայտնվի Արարատ լեռան` Հայաստանին ուղղված հատվածում։ Հուսով եմ, որ դա ճակատում կբարձրացնի հայերի ոգին», – գրել է Սայանը։
https://twitter.com/SavciSayan/status/1323569291044769792?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1323569291044769792%7Ctwgr%5Eshare_3&ref_url=https%3A%2F%2Farmeniasputnik.am%2Fregion%2F20201103%2F25174549%2Fmarda-vatacel-uzumen-ararat-leran-vra-adrbejani-turkiayi-droshnery-patkerel.html
Թե կոնկրետ ինչ գործողություններ են կատարվելու նման նախագիծ իրականցնելու համար, անհայտ է։
Բայց հայերն արդեն սկսել են ծաղրել թուրք պաշտոնյայի արած գրառումը։ Նրանցից մեկը գրել է. «Մարդ ա վատացել»` մեջբերելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի թևավոր դարձած խոսքը։
Հետաքրքիր է, որ թեև թուրք օգտատերերի մեծ մասը հավանել է մարզպետի գրառումը, կան նաև թուրքեր, որոնք խորհուրդ են տալիս լեռը գունազարդելու փոխարեն գումարներ հատկացնել կրթական, մշակութային և առողջական նախագծերի համար։