«Բայքար» ընկերության տեխնիկական պաշտպանության պատասխանատու, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը սոցիալական ցանցերում հրապարակել է անօդաչու թռչող նոր սարքերի՝ Bayraktar-ների լուսանկարները։
«Թաքվիմ» լրատվական կայքի բնութագրմամբ՝ «նոր Bayraktar ԱԹՍ-ները իրենց տեխնիկական առանձնահատկությունների շնորհիվ համարվում են ամենալավը»։
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում լայնորեն կիրառվել է թուրքական օդուժը և զինտեխնիկան։ Ադրբեջանական կողմը լայնորեն օգտագործում է թուրքական տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես Bayraktar TB-2 հարվածային ԱԹՍ և KARGU 4-պտուտականի կվադրոկոպտերներ։ Միջազգային ճնշման արդյունքում մի քանի երկրներ հրաժարվել են Թուրքիային մատակարարել Bayraktar-ի պահեստամասեր՝ ընդգծելով, որ չեն ցանկանում մաս կազմել խաղաղ բնակչության դեմ իրականացվող ոճրագործությունների:
Պատրաստեց Մերի Վարդումյանը