Դերասանուհի Տաթեւ Հովակիմյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց կից կատարել է հետեւյալ գրառումը․
«Շուշիի հայտնի եռյակ եղբայրներից` հրաշամանուկ Արսենը։ Ասում ա, որ էդքան ուզում են իմ հետ նկարվեն, էլ չեմ ուզում, դառնալ ոստիկան, դառնալու եմ դերասան։
Բայց նկարվելու համար փող եմ ուզում բոլորից։ Արսենը արդեն Երեւանում է`մոր և փոքրիկ քուրիկի հետ,մյուս երկու եղբայրները`մորաքրոջ տղանները` Արսենն(հա, նույն անունն ունեն) ու Արմենը, ապահով տեղում են, հուսանք շուտով նորից կլինեն միասին` Երեւանում, եւ եռյակը կրկին կլինի անբաժան ու լիքը կժպտան։ Մինչեւ հաղթանակից հետո խաղաղ վերադառանան Հայաստան-Արցախից դեպի Արցախ-Հայաստան`իրենց տուն։
Հիշեցնեմ, որ թշնամին Շուշիում ռմբակոծել էր շենքը, որտեղ ապրում էր հրաշք եռյակը։
Ոչինչ ի հեճուկս թշնամու Արցախում կկառուցենք ավելի լավ շենքեր ու մեր հրաշքները կապրեն ավելի ապահով ու երջանիկ»։ Ապա նա հավելել է #հաղթելուենք հեշթեգը։
https://www.instagram.com/p/CHQSwljMZqV/?utm_source=ig_embed