Արցախյան պատերազմը մեր դեմ փաստացի պրոքսի պատերազմ էր: ԱՄՆ նախագահներից գեներալ Էյզենհաուերը ժամանակին բնութագրել է այդ որպես պատերազմ, որ վարում են ուրիշի ձեռքերով: Միանգամից կտաք Թուրքիայի անունը, որ կռվում էր Ադրբեջանի ձեռքերով: Կարծում եմ, կարող եք այլ անուններ ևս փնտրել: Պրոքսի պատերազմները սովորաբար ամենաէժանն են երրորդ կողմի համար, նաև ամենաարդյունավետը: Պատահական չէ, որ հատկապես ռազմական կամ հատուկ ծառայությունների գործունեության դաշտում, ռազմական փորձագետների կամ տեսագետների համար այսպիսի պատերազմների կոնցեպտը առանձնահատուկ գրավչություն ունի: Մի հետաքրքիր դիտարկում, երրորդ կողմը անմիջականորեն չի մասնակցում, բայց կռվող կողմերից մեկին ցուցաբերում է ռազմական, կազմակերպական, ռեսուրսային, քաղաքական կամ այլ աջակցություն կամ խոստանում է, բայց… Տարբերակները շատ են:
Իսկ մենք մնացել ենք մեր հին, ազնիվ, ավանդական պատերազմի տրամաբանության մեջ: Արտաքին քաղաքականության մեջ փոփոխության մասին եմ խոսում, սա երկրորդ գրառումն է հենց այդ թեմայով: Աշխարհով մեկ Հայ դատի գրասենյակներ ենք բացել, դեսպանատներ, մեռանք աշխարհին համոզելով, թե մեզ ցեղասպանել են, մենք արդար էինք, անմեղ, խնդրելով, որ դատապարտեն, համոզելով, պահանջելով, բողոքելով, և այլն: Գուցե իմաստ ունի հարցի լուծումը փնտրել պրոքսի պատերազմների դաշտում, համ էլ մեր խելքը գուցե օգտագործենք, թե չէ ժանգոտել ենք ազգովին:
Ի վերջո, մի պահ պատկերացրեք, Պակիստանում ինչ-որ մի համբալ ժամանակ ունի մեր դեմ կռվելու մասին մտածելու այնինչ ամեն օր պիտի մտածեր սեփական երկրում իր չսատկելու մասին: Սիրիայում գործազուրկ մեկ ուրիշ համբալ 1200 դոլլարով, այն էլ ավանսով, ապագայի վճարումով գալիս է մեր դեմ կռվելու, մեզ սպանելու, իսկ մենք դրան սատկացնելը գլուխ բերելու նպատակով մեր զինվորների համար 5000 դոլլարով գիշերային ջերմասարքեր են գնում: Գուցե իմաստ ունի այդ 5000-ով, ինքն էլ 2500 ավանսով այդ գործազուրկին օգնել ավելի մոտիկ վայրում ավելի ապահով ու հարմար թիրախ ընտրի: Ամաչկոտ ենք, ափսոս, շատ ամաչկոտ ենք, զինանշանի առյուծին ատամներ դնենք վերջապես, արծիվը մագիլների կարիք ունի, բավական է:
Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից
Արցախյան պատերազմը մեր դեմ փաստացի պրոքսի պատերազմ էր: ԱՄՆ նախագահներից գեներալ Էյզենհաուերը ժամանակին բնութագրել է այդ…
Опубликовано Balyan Vardan Вторник, 10 ноября 2020 г.