Շվեյցաիայի Rolex ժամացույցի ընկերությունը ներկայացրել է Oyster Perpetual Datejust Pearlmaster նոր ոսկերչական մոդելը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն պատմել է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ժամացույցն անցել է բազմաթիվ ստուգումներ, որոնցից հետո դրան շնորհվել է գերճշգրիտ ժամանակաչափի կարգավիճակ:
Մոդելը ներկայացված է երկու տարբերակով. սպիտակ ոսկուց 34 և 39 միլիմետր տրամագծով կորպուսով և հնգաշար ապարանջանով: Ժամացույցի զարդարանքի համար պահանջվել է 1,5 հազար ադամանդ: Oyster Perpetual-ի վրա տեղադրված է շափյուղյա ապակի՝ պաշտպանված քերծվածքների գոյացումից:
Rolex-ը Շվեյցարիայի լյուքս դասի ժամացույցներ արտադրող է: Ընկերությունը հիմնվել է 1905 թվականին, դրա կենտրոնակայանը գտնվում Է Ժնևում: