Փնտրեք կրքոտ, ուժեղ, երջանիկ մարդկանց…
Նրանք աստղերի պես են, պետք է գլուխդ վեր բարձրացնես, որ տեսնես:
Իսկ երբ սևեռվում ես, նոր ես հասկանում, թե որքան շատ են նրանք: Փնտրեք ձեր մարդուն:
Նրանք նույնպես վախի մեջ են, գիտեն, թե ինչ է ցավը: Նրանք էլ են ունեցել սև օրեր, սխալներ… Բայց նրանք կարող են հաղթել՝ ազդում են իրերի ընթացքի վրա, թելադրում են կյանքի ռիթմը: Նրանք չեն նախանձում, չեն բողոքում: Գոհունակությամբ ընդունում են ճակատագրի ընծաները, սիրում են, երբ հաջողությունը ժպտում է իրենց:
Փնտրեք հավատարիմ և ազնիվ մարդկանց: Նրանք զայրույթը չեն կարող թաքցնել կեղծավորության և երեսպաշտության դիմակով: Ասում են այն, ինչ մտածում են: Տհաճ է, բայց ազնիվ:
Այդ մարդիկ ուրախանում են ողջ էությամբ:
Փնտրեք նրան, ում կարելի է անվերջ սիրել: Նրան, ով սպասում է: Նրան, ում հետ կմիաձուլվեք, ինչպես երկու լիճ իրար միանալով՝ ծով են դառնում: Գտեք նրան, ում մեջ կյանք կա, ժպիտ, հումոր: Նրանք մի քիչ երեխա են, բարի են, չնայած, տեսնում են սևն ու սպիտակը, բայց ապրում են հանուն դեղինի, կարմիրի, կապույտի…
Փնտրեք նրանց, իսկ դրա համար պետք է բարձրացնել գլուխը:
Էռնեստո Բոնիվուր
fit4brain.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը