«Հնարավոր չեղավ գոնե մեկ րոպեով կտրվել իրականությունից. հաշվի առնելով կարգավիճակս՝ մի կերպ հասանք վերջնակետին». Լիլուի գրառումը
Advertisement 1000 x 90

«Հնարավոր չեղավ գոնե մեկ րոպեով կտրվել իրականությունից. հաշվի առնելով կարգավիճակս՝ մի կերպ հասանք վերջնակետին». Լիլուի գրառումը

Երգչուհի Լիլուն օրերս երկրորդ անգամ մայր է դարձել։ Նա ու ամուսինը փոքրիկին տվել են Մարիս անունը։

ԱՄՆ-ում բնակվող երգչուհին Instagram-յան էջում պատմել է այս բարդ օրերին իր ապրումների մասին։ «Անվերջանալի ցավի ու մղձավանջի մեջ գրեթե երկու ամիս հնարավոր չեղավ գոնե մեկ րոպեով կտրվել իրականությունից։ Հաշվի առնելով կարգավիճակս՝ մի կերպ հասանք վերջնակետին՝ ցավի ու արցունքի մեջ թաղված։ Ու հենց այդ մի փոքրիկ ճիչն ինձ վերադարձեց կյանք, որտեղ հասկացա, որ պետք է պայքարեմ ու ուժ գտնեմ հանուն այն կյանքերի, որոնց համար պատասխանատվությում եմ կրում։ Շնորհակալ եմ բոլորիցդ այդքան ջերմության ու ուժ տվող խոսքերի համար, բարեմաղթանքներ համար։ Մարիան ծնվեց 11․11․2020-ին եւ իր ծնունդով ինձ մեծ ուժ տվեց»,- գրել է նա։