System of a Down հանրահայտ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր եւ խմբի մյուս անդամների դիմանկարներն է հրապարակել, որոնք նկարել է Արցախյան պատերազմի մասնակից, նկարիչ Արմեն Ավետիսյանը, որը շատերին ծանոթ է նաեւ խմբի «Protect The Land» տեսահոլովակից:
«Մեր «Protect The Land» տեսահոլովակում նկարահանված զինվորականներից մեկը 90-ականների Արցախյան պատերազմի մասնակից է: Նա նաեւ շատ տաղանդավոր նկարիչ է, եւ մինչ մենք նկարահանման հրապարակում էինք, նա մեծ սիրով օգտագործել է ժամանակը, որպեսզի նկարի մեզ: Շատ հաճելի դրվագ էր, որքան բարի ջենտլմեն է նա: Շնորհակալ ենք, Արմեն Ավետիսյան»,-գրել է Թանկյանը` օգտագորլելով Հզոր Արցախ եւ Ճանաչեք Արցախը հեշթեգերը:
Thank you Armen Avetisyan for these great artworks. https://t.co/BbRpWFB0c2
— Serj Tankian (@serjtankian) November 20, 2020