Օլգա Բուզովայի կրտսեր քույրը կաթված է ստացել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Օլգա Բուզովայի կրտսեր քույրը կաթված է ստացել

Օլգա Բուզովայի կրտսեր քույրը՝ Աննան, կաթված է ստացել։ Այս մասին երգչուհու բարեկամուհին հայտնել է իր  Instagram-ում։

32-ամյա Աննան պատմել է, որ իրեն վատ է զգացել անցած հինգշաբթի։ Աղջկա խոսքով՝ իրեն հասցրել են ժամանակին բուժօգնություն ցուցաբերել։ Բուզովա-կրտսերը նշել է, որ ամուսինն արագ նրան կլինիկա է տարել՝ նյարդաբանի մոտ։

Նա նաեւ հայտնել է, որ կաթվածի ժամանակ իր մոտ կորել է աջ ձեռքի եւ ոտքի զգայունությունը։ Աղջկա խոստովանությամբ նրան ամենից շատ վախեցրել է, որ հնարավորություն չի ունենա «սիրելին ասել, որ սիրում է»։

«Դա շատ սարսափելի վիճակ է, երբ դու ամեն ինչ հասկանում ես, փորձում ես ասել, բայց չես կարողանում․․․ Մռնչում ու լաց ես լինում անելանելիությունից», – գրել է Աննան։

Նա նշել է, որ այժմ արդեն կարող է խոսել ու բարձրաձայն կարդալ շուտասելուկները։

Երգչուհու քույրը նաեւ հավելել է, որ ներկայում նա վերականգնողական փուլ է անցնում եւ հույս ունի հնարավորինս արագ վերադառնալ կյանքի սովորական ռիթմին:

https://www.instagram.com/p/CHzcIdBHmJg/?utm_source=ig_embed