Հոլիվուդյան Հոլլի Բերրիի նոր լուսանկարը, որը հրապարակվել է աստղի ինստագրամյան էջում, հիացրել է երկրպագուներին:
Լուսանկարում 53-ամյա դերասանուհին կրում է սև լողազգեստ և ցատկում է ոչ շատ մեծ քարի վրայից: Թռիչքն ընդգծում է վերջինիս մարզված մարմնի ամբողջ գեղեցկությունը:
Նշենք, որ օսկարակիր Հոլլի Բերրին հետևում է սննդակարգին և շատ ժամանակ է ծախսում մարզումների վրա, որոնց ընթացքից հաճախ լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում սոցցանցի իր էջում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը