ԱՄՆ-ում վաճառքի է հանվել մի բնակարան, որի գինը ներառում է գարեջրի «հավերժական» պաշարներ: Այդ մասին հայտնում է 25 News KXXV հեռուստաալիքը:
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Լեյք Ուորթ քաղաքում բնակարան է վաճառվում՝ պատրաստված «գարեջրի տարաներից»:
Այն ունի երկու լոգարան և երկու ննջասենյակ: Մակերեսը կազմում 76 քմ: Բնակարանի հիմնական առանձնահատկությունն այն է, որ սենյակների պատերն ու առաստաղն ամբողջությամբ ծածկված են չեխական Budweiser գարեջրի տարաներով:
Պայմանով, որ բնակարանի նոր սեփականատերը ոչ մի նորոգում չկատարի, Anheuser-Busch գարեջրագործական ընկերությունը պարտավորվում է պարբերաբար համալրել սեփականատիրոջ գարեջրի պաշարները:
Անսովոր անշարժ գույքը գնահատվել է 100 հազար դոլար: Այն գնելու ցանկություն ունեցողների թիվը դեռ անհայտ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը