Իսպանիայի փրկարար ծառայությունը եւ Քաղաքացիական գվարդիան 300-ից ավելի միգրանտների են փրկել ծովում, որոնց հայտնաբերել են նավակների վրա: Այդ մասին ասվում Է Կանարյան կղզիների արտակարգ ծառայության հաղորդագրության մեջ, որը զետեղվել Է Twitter-ում:
«Երեկ երեկոյան ծովում փրկարար ծառայությունը եւ Քաղաքացիական գվարդիան 300-ից ավելի միգրանտների են փրկել, որոնք գտնվում Էին ծովում, 11 նավակների վրա»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Արտակարգ ծառայության տվյալներով՝ նավակներից մեկի միգրանտները տեղափոխվել են Լանսարոտե կղզու վրա գտնվող Արեսիֆե մունիցիպալիտետ, մնացածները՝ Գրան-Կանարիա կղզու Արգինեգին քաղաք: Ինչպես հաղորդվում Է, բժիշկները զննել են միգրանտներին եւ հաստատել նրանցից մեկի մահը:
Եվս վեց մարդ հոսպիտալացվել Է: Ավելի վաղ Իսպանիայի իշխանություններն արտակարգ դրություն Էին հայտարարել Կանարյան կղզիներ անօրինական միգրացիայի կապակցությամբ: Իսպանիան վերապրում Է 2006 թվականից ի վեր միգրանտների ամենամեծ հոսքը Կանարներ. վերջին ամսվա ընթացքում ծովով այստեղ են ժամանել ավելի քան 8 հազար աֆրիկացիներ, այնքան, որքան տարվա սկզբից մինչեւ հոկտեմբերի կեսերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: