Աղաղած կաշվից բոտիլյոնները՝ այս ձմռան ամենագեղեցիկ և նորաոճ կոշիկներն են:
Նորաոճ աղջիկներին Ալեքսանդր Սիրադեղյանի առաջարկած կոշիկները դուր են գալիս նախ ֆիրմային կախազարդով, որոնց շնորհիվ «սեքսուալ նավակները» ճանաչելի են դարձել ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև արտասահմանում:
Ալեքսանդր Սիրադեղյանի ներկայացրած կատալոգը զարմացնում է ոչ միայն ձևերի բազմազանությամբ: Նա ներկայացրել է նաև օգտագործված նյութերի մեծ բազմազանություն: Պոնիի կաշի, թավիշ, աղաղած (дубленая) կաշի:
Այս գեղեցիկ հավաքածուն ժամանակակից կնոջ համար է՝ ուժեղ և խիզախ, ինչպես հունական Արտեմիդեն: Նման «վտանգավոր» կոշիկով կինը կարող է ցանկացած բարձունք հաղթահարել:
woman.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը