20 մասնագիտություն, որ պանդեմիայի պատճառով պահանջված չի լինի 2021 թվականին
Advertisement 1000 x 90

20 մասնագիտություն, որ պանդեմիայի պատճառով պահանջված չի լինի 2021 թվականին

Glassdoor-ի վերլուծաբանները նշում են, թե համաճարակի ընթացքում որ մասնագիտությունների պահանջարկն է նվազել, և ինչպես դա կազդի հաջորդ տարի զբաղվածության վրա:

Կորոնավիրուսը ազդել է շատ սովորական բաների վրա, ներառյալ՝ աշխատաշուկան. նախկինում հայտնի մասնագիտություններից մի քանիսն անհամեմատելի էին հեռավար աշխատանքի աշխարհում: Ավելի քան մեկ միլիոն թափուր աշխատատեղերի հայտարարությունների վերլուծությունը հնարավորություն տվեց հայտնաբերել գործունեության 20 տեսակ, որոնց համար առաջարկների քանակը տարվա ընթացքում ամենից շատ է նվազել:

Աուդիոլոգ

Միջոցառումների համակարգող

Ապրանքների ներկայացուցիչներ ստենդներում

Օպտիկ

Խոհարար

Կառավարչի օգնական

Գեղեցկության խորհրդատու

Հյուրանոցի աշխատող

Ոճաբան

Դասընթացավար

Բրենդի դեսպան

Կենդանիների խնամքի կենտրոնի աշխատակից

Ֆիզիոթերապևտ

Պրոֆեսոր

Կադրերի մասնագետ

Վճարման մասնագետ

Ընդունելության մասնագետ

Հրահանգիչ

Վաճառքի մենեջեր

Հաշվապահ

Ըստ Glassdoor-ի գլխավոր տնտեսագետ Էնդու Չեմբեռլենի՝ համաճարակն ու համաշխարհային ճգնաժամն արդեն չափազանց մեծ ազդեցություն են ունեցել և շարունակում են ազդել սպառողի վարքի, ինչպես նաև այդ մասնագիտությունների աշխատողների սովորությունների վրա: Նա չի բացառում, որ որոշ մասնագիտությունների վերադարձն աշխատաշուկա կտևի շատ ավելի երկար, քան մեկ կամ երկու տարի:

Այնուամենայնիվ, ամեն ինչ կախված կլինի «մեծ տեղաշարժերից», որոնք կարող են տեղի ունենալ 2021 թվականին, երբ տնտեսությունը վերականգնվի:

Սիրարփի Աղաբաբյան