Նոր երգի ձայնագրությունից հետո սպանել են ամերիկացի հայտնի ռեփերին
Advertisement 1000 x 90

Նոր երգի ձայնագրությունից հետո սպանել են ամերիկացի հայտնի ռեփերին

Նոր երգի ձայնագրությունից հետո սպանել են ամերիկացի ռեփեր Լիլ Յասին (իսկական անունը՝ Ալեքսանդր Մարկ Անտոնիո), հայտնում է TMZ-ն։

Մահվանից առաջ երաժիշտը լքել է Սան Ֆրանցիսկոյից ոչ հեռու գտնվող ստուդիան, ուր նոր երգ է ձայնագրել։ Լիլ Յասի ապրանքանիշը՝ 420 Productions-ը, Instagram-յան էջում 25-ամյա ռեփերին նվիրված հրապարակում է արել։

Ռեփերի ողբերգական մահվան մասին լուրերը սոցիալական ցանցերում հայտնվել են շաբաթ օրը (նոյեմբերի 27-ին), երբ նրա ընկերներն ու այլ արտիստներ սոցիալական ցանցերում նրա մասին հրապարակումներ են արել ու ցավակցել, այժմ Highway 420 Productions-ը հաստատել է նրա մահվան լուրը։

Ապրանքանիշը հրապարակել է Յասի «Top Dog» տեսահոլովակի թիզերը եւ երկրպագուներին խնդրել կիսվել դրանով եւ նշել Thizzler երաժշտական խանութը, որպեսզի իրենք կարողանան ռեփերի մահվանից հետո թողարկել ամբողջական տարբերակը։