1920-ի դեկտեմբերի 2-ին (լույս 3-ի գիշերը) ստորագրվել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը։
1996-ի դեկտեմբերի 2-ին մեկնարկած ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում Հայաստանը վետո է կիրառել և տապալել ԼՂ հարցի կարգավորումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կանխորոշող բանաձևի ընդունումը։
1997-ի դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անունից ԼՂ հակամարտության երեք (!) կողմերին ներկայացվել է խնդրի կարգավորման փուլային տարբերակ։ Այն պաշտոնապես (գրավոր) ընդունել են Ադրբեջանը և Հայաստանը (որոշ վերապահումներով), իսկ Արցախը մերժել է։ Ուժերի հարաբերակցության փոփոխությանը զուգընթացը մեր ստանալիքը շարունակ նվազել է, բայց քաղաքականությունը չի վերանայվել։
2020-ի դեկտեմբերի 2-ի նախօրյակին հայկական ուժերը հեռացան նաև Լաչինից։
Որքան «հայրենասեր» է եղել իշխանությունը, որքան բարձր է հնչել «ոչ մի թիզ հողը», այնքան ավելի շատ թիզեր են պակասել այդ հողից։ Նախորդ 23 տարում Արցախում և Հայաստանի սահմաններին հազարավոր մարդիկ են սպանվել, Հայաստանի բնակչության 1/3-ն արտագաղթել է, ծանրագույն պայմաններում, հսկայական զոհողությունների գնով նվաճված հաղթանակը պարտության է վերածվել։
Բայց աղետն ավելի աղետալի կլինի, եթե անգամ այս գնով սթափություն չգա։ Միտքը, ողջամտությունը, քաղաքական խոսքը պետք է վերադառնան քաղաքականություն։ Այս վակուումն է մեր ազգային անվտանգության մեծագույն սպառնալիքը։
Ռաֆայել Թեյմուրազյանի ֆեյսբուքյան էջից:
1920-ի դեկտեմբերի 2-ին (լույս 3-ի գիշերը) ստորագրվել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը։
1996-ի դեկտեմբերի 2-ին մեկնարկած…
Опубликовано Rafayel Teymurazyan Среда, 2 декабря 2020 г.