Կորոնավիրուսով վարակված երեխաների մեկ երրորդից ավելին ախտանիշներ չունի․ հետազոտություն
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսով վարակված երեխաների մեկ երրորդից ավելին ախտանիշներ չունի․ հետազոտություն

Կորոնավիրուսով վարակված երեխաների մեկ երրորդից ավելին ախտանիշներ չունի, պարզել են University of Alberta-ի (Կանադա) գիտնականները։

Կանադական Ալբերտա նահանգից կորոնավիրուսի ախտորոշմամբ 2500-ից ավելի երեխաների տվյալներն ուսումնասիրելով՝ հետազոտողները զարմանքով հայտնաբերել են, որ դրական թեստով երեխաների ավելի քան 35,9 տոկոսի մոտ կորոնավիրուսային ինֆեկցիայի ախտանիշներ չեն եղել, հայտնում է The Daily Mail-ը։ Իսկ մնացածից մեծամասնության մոտ եղել են հարբուխի եւ հազի նման թեթեւ ախտանիշներ։ Ընդ որում՝ հարբուխ եւ հազ առավել հաճախ հանդիպել է նաեւ այն երեխաների շրջանում, որոնց մոտ կորոնավիրուս չի եղել։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ COVID-19-ով փոքրիկ պացիենտների շրջանում 7 անգամ ավելի հաճախ են հանդիպում մեծահասակներին հատուկ այնպիսի ախտանիշները, ինչպես տենդը, համի եւ հոտառության կորուստը, ինչպես նաեւ սրտխառնոցը։

Գիտնականների խոսքով՝ երեխաների շրջանում կորոնավիրուսի հայտնաբերման համար ավանդական սքրինինգը կարող է եւ արդյունավետ չլինել, եւ այս դեպքում ավելի լավ է օգտագործել քսուք վերցնելով սովորական թեստերը։

Հետազոտողներն ավելի վաղ հայտնաբերել էին, որ ասիմպտոմ պացիենտներն, այնուամենայնիվ, կարող են մյուսներին վարակել։ Իսկ եթե հաշվի առնենք, որ կորոնավիրուսով յուրաքանչյուր երրորդ երեխայի մոտ ախտանիշներ չեն դրսեւորվում, ապա նրանք կարող են դառնալ, այսպես կոչված, ինֆեկցիայի սուպերտարածողներ։

med.news.am