«Դադիվանք, հրաժեշտ, 2020թ, նոյեմբեր… նայում եմ Դադիվանքին, էս ծուռ աշխարհին, լաց եմ լինում». Իննա Խոջամիրյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Դադիվանք, հրաժեշտ, 2020թ, նոյեմբեր… նայում եմ Դադիվանքին, էս ծուռ աշխարհին, լաց եմ լինում». Իննա Խոջամիրյան

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններով խոսելով ապրումների մասին։

«Պատահական նկարներն ամենահուզականն են, իսկ դրանք զգացող ու ֆիքսող մարդիկ` ամենահարազատը:

Դադիվանք, հրաժեշտ- 2020թ, նոյեմբեր:

Նայում եմ ներքեւում` եկեղեցու բակում, պատերազմից վերադարձած ու նոր մկրտված զինծառայողներին, ովքեր մի վերջին անգամ նկարվում են տեղում, նայում եմ Դադիվանքին, էս ծուռ աշխարհին: Լաց եմ լինում»,- գրել է նա։

style.news.am