
Հաղորդավար Ավետ Բարսեղյանն իր Instagram-ում նոր գրառում է։ Նա գրել է․
«Պարանոցիս խաչը կորցրի, գողացան կամ խլեցին: Ցավալի է: Բայց մի՞թե դրանից հետո դադարում եմ հավատալ ու քրիստոնյա լինել:
Դադիվանքը չէ`Քրիստոսին մեր մեջ կորցրինք:
Հավատքն է ռմբակոծված, Ղազանչեցոցը չէ:
Վերջին նահատակի հետ Եռաբլուրում կթաղենք Հույսը:
Դեռ կենդանի մի քիչ Սեր է մնացել`նիհարած, հյուծված: Սաղ մնացածներովս կհոշոտենք երևի…
ԱնՀայր ու անՀայրենիք` վերջին ճիգերովս ևս մի փորձ.
—Հայր մեր,որ Յերկինս ես….»։