«Չի բացառվում, որ գժի կանխավարկածը զարգացվում է Նիկոլ Փաշինյանի կողմից իր գործած դավաճանության համար քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»». Աղասի Ենոքյան
Advertisement 1000 x 90

«Չի բացառվում, որ գժի կանխավարկածը զարգացվում է Նիկոլ Փաշինյանի կողմից իր գործած դավաճանության համար քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»». Աղասի Ենոքյան

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից.

«ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻՖԵՐԸ

ՄԻՖ 1․ ՄՈԼԱԳԱՐ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԸ

Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ հանրային գիտակցության վրա ազդեցության համար մշակվել են մի շարք միֆեր, որոնք հաջողությամբ աշխատեցին անցած 2,5 տարվա ընթացքում։ Ամենաէֆեկտիվներից մեկը խելագար հեղափոխականի միֆն է։

Մինչեւ 2018թ․ իշխանության հասնելը Նիկոլ Փաշինյանը կերտել է սրընթաց կարիերա պատանի լրագրողից մինչեւ ՀՀ վարչապետ։ Այդ ընթացքում նրա քայլերը եղել են հստակ պատճառաբանված։ Միայն կոշտ ռացիոնալիզմով կարելի է բացատրել, թե ինչպես էր նա կարողանում համադրել շանտաժիստ խմբագրի ու պատգամավորի գործունեությունը հեղափոխականի կերպար ստեղծելու հետ։

Իշխանության գալուց հետո նրա գործողությունները լցվեցին այնպիսի քայլերով, որոնք անհամատեղելի էին պետության ղեկավարի դերի հետ։ Հետհայացքով տեսնում ենք, որ այդ քայլերը եղել են հստակ դավաճանական, միտված այսօրվա կապիտուլյացիան կազմակերպելուն, ի դեպ ինչը սիստեմավորված էր նաեւ Միքայել Մինասյանի այսօրվա ֆիլմում։

Սակայն մոտիկ հայացքի դեպքում նրանց պատճառականությունը ակնհայտ չէր (բժիշկերը անվանում են տեսողության աբերացիա), եւ դրանց բացատրության համար շրջանառության մեջ էր մտել Նիկոլ Փաշինյանի բուռն խառնվածքի, հարբեցողության, անհավասարակշիռ գործողությունների մասին միֆերը, որոնք խնամքով զարգացվում եւ մատուցվում էին լրատվամիջոցների կողմից։ Ավելին, Նիկոլ Փաշինյանն ինքն էլ էր մեծապես նպաստում դրան իր ոչ ադեքվատ լուսանկարներ, ճղճղան ձայն, որ նորմատիվային բառապաշար եւ այլ ատրիբուտներ ցուցադրելով։

Ի դեպ, դժվար էր ուշադրության տակ պահել նրա գործողությունները տրամաբանական շարքը, քանի որ երկրում ամեն օր մի սկանդալ էր ծագում, որը սքողում էր նախորդ օրվանը, իսկ եթե իրական սկանդալի առիթ էր չէր լինում, ապա, ասենք, Ալեն Սիմոնյանն էր չեղած տեղից առաջարկում հիմնը կամ զինանշանը փոխել, դրանով արհեստական օրակարգ ստեղծելով, որը շեղում էր հիմնականից՝ Նիկոլ Փաշինյանի քայլերից, որոնք այս կամ այն կերպ վերաբերվում էին ղարաբաղյան խնդրի կամ Հայաստանի կապիտուլյացիայի գերխնդրին։ Ստեղծվում էր հանրային ուշադրության բացակայության/գերակտիվության լրջագույն խանգարում (բժիշկները կոչում են ADHD), ինչի շնորհիվ սքողվում էր կարեւորը։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը՝ սկսած Ազգային ժողովին, կառավարությանը եւ նախագահին կառավարումից մեկուսացնելուց, ՍԴ հանդեպ հարձակումից, մինչեւ հմուտ հրամանատարների պաշտոնանկությունը ու անիմաստ օդանավերի եւ խոտան զենիթային համակարգերի ձեռք բերումը ուղղված էր պարտությունը կերտելուն։

Նիկոլ Փաշինյանը իրեն հաճույքով «գժի տեղ էր դնում», քանի որ դա ոչ միայն քողարկում էր իր դավաճանական գերխնդիրը , այլեւ որոշակի ժողովրդական խանդաղատանք ու սեր էր արթնացնում, որ սովորաբար լինում է «մեր խենթուկի» (ռուս․ юродивый) նկատմամբ։

Ավելին, չի բացառվում, որ գժի կանխավարկածը զարգացվում է Նիկոլ Փաշինյանի կողմից իր գործած դավաճանության համար քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»։

ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻՖԵՐԸ
ՄԻՖ 1․ ՄՈԼԱԳԱՐ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԸ
Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ հանրային գիտակցության վրա…

Опубликовано Aghasi Yenokyan Вторник, 8 декабря 2020 г.



Նման նյութեր