«Կարծում եմ սա պետք է իրավական հանրության մոտ քննարկման առարկա դառնա` հաշվի առնելով մեր ծանր վիճակը և մեր առջև ծառացած մարտահրավերների բնույթը». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Կարծում եմ սա պետք է իրավական հանրության մոտ քննարկման առարկա դառնա` հաշվի առնելով մեր ծանր վիճակը և մեր առջև ծառացած մարտահրավերների բնույթը». Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Տեղյակ եք, որ վերջերս ռուսաստանյան սահմանադրական փոփոխությունների կետերից մեկը ենթադրում էր ռուսական օրենսդրության գերակայության անցում միջազգայինի նկատմամբ:

Տեղյակ եք, որ Հայաստանում այս պահին միջազգային պայմանագրերը, իրավունք կոչվածը և օրենսդրությունը գերակա են մեր օրենքներին:

Հաշվի առնելով մեր ներկա վիճակը և մասնավորապես մեր հանդեպ եվրոպական բացասական տրամադրությունների ձևավորման հետևանքով (նայեք օրինակ իտալական կողմի ցցուն հակահայ դիրքորոշումներին) առաջ են գալիս այնպիսի ռիսկեր, որոնք կարող են առարկայական դառնալ նաև վերոնշայլ հանագամանքի արդյունքում: Օրինակ, Ադրբեջանը դատի է տալիս Հայաստանին որևէ միջազգային դատարանում այսպես ասած վնասների փոխհատուցում ստանալու համար (ինչպես իրենք են ասում իրենց 50 մլրդ դոլարի վնաս ենք տվել) և ի վնաս մեզ որոշում է կայացվում և որևէ հատուցում պարտադրվում:

Մեր ներկա վիճակը նաև ենթադրում է էլ ավելի մերձեցում ռուսական կողմի հետ, ինչը նաև ենթադրում է այս դրույթի վերանայում: Հետևաբար, կարծում եմ սա պետք է իրավական հանրության մոտ քննարկման առարկա դառնա` հաշվի առնելով մեր ծանր վիճակը և մեր առջև ծառացած մարտահրավերների բնույթը»:

Տեղյակ եք, որ վերջերս ռուսաստանյան սահմանադրական փոփոխությունների կետերից մեկը ենթադրում էր ռուսական օրենսդրության…

Опубликовано Hovhannes Avetisyan Среда, 9 декабря 2020 г.



Նման նյութեր