Բրիտանահայ հայտնի շոումեն Գեւ Օրկյանը պատերազմի առաջին օրից աջակցում է հայ ժողովրդին։ Այսօր նա Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որի վրա պատկերված է Հայաստանի դրոշը։ Իսկ դրա վրա գրված է․
«Հայ զինվորները դեռեւս կտտանքների են ենթարկվելում Ադրբեջանում այն բանից հետո, երբ ավելի քան 3 շաբաթ առաջ հայտարարվել էր կրակի դադարեցման մասին: Ի՞նչ է ընդհանրապես տեղի ունենում։ Ազատեք մեր զինվորներին։ Սա բարբարոսական վարքագիծ է։ Աշխարհը լռում է, իսկ իմ ժողովրդին շարունակում են գլխատել եւ անդամահատել։ 21-րդ դար, Ցեղասպանությունը շարունակվում է։ Վերջ տվեք», ապա հավելել է #1915-2020 հեշթեգը։