Ո՞ր մթերքներն են մեծացնում կորոնավիրուսով վարակման վտանգը
Advertisement 1000 x 90

Ո՞ր մթերքներն են մեծացնում կորոնավիրուսով վարակման վտանգը

Որոշ մթերքներ մեծացնում են կորոնավիրուսով վարակման ռիսկը` օրգանիզմում թթվահիմնային բալանսի վրա իրենց ազդեցության պատճառով: Նման կարծիք է հայտնել թերապևտ Օլգա Բուրլակովան (Ռուսաստան):

Թթվահիմնային բալանսը կարևոր դեր է խաղում ամուր իմունիտետի և առողջության պահպանման գործում, ասել է նա:

«Մեր իմունային բջիջները ճիշտ են աշխատում, երբ օրգանիզմում թույլ հիմնային միջավայր է, ինչը նպաստում է կենսաքիմիական ռեակցիաների բնականոն ընթացքին, ֆերմենտների օպտիմալ աշխատանքին: Մթերքները, որոնք փոխում են թթվահիմնային բալանսը օրգանիզմում, մեծացնում են COVID-19 վարակման վտանգը»,- ասել է Բուրլակովան:

Նրա խոսքով` սպիտակ ալյուրից պատրաստված սննդի օգտագործումը, ինչպես նաև կովի կաթ և շաքար պարունակող մթերքները կարող են ճնշել իմունային ֆունկցիան: Բասացաբար կարող են ազդել նաև ալկոհոլի, թունդ թեյի կամ սուրճի, գազավորված ըմպելիքների և ֆաստֆուդի օգտագործումը:

«Կովի կաթը, շաքարը, սպիտակ ալյուրը և ալկոհոլը օրգանիզմի հիմնային միջավայրը դեպի թթվայնացում են տանում»,- ասել է մասնագետը:

med.news.am