Ճակատագիրը հայերին չի չարացրել, կամ ինչպես Գյումրին փոխեց Իրինա Բեզրուկովայի կյանքը
Advertisement 1000 x 90

Ճակատագիրը հայերին չի չարացրել, կամ ինչպես Գյումրին փոխեց Իրինա Բեզրուկովայի կյանքը

Հայտնի դերասանուհի Իրինա Բեզրուկովան պատմել է` ինչպես է ստիպված եղել օգնություն խնդրել կյանքի բարդ ժամանակահատվածում և ինչ տպավորություններ է ստացել Գյումրիից։ Նա այդ թեմայով գրառում է արել Facebook-ի իր էջում։

«Հինգ տարի առաջ ստիպված էի նորից վերադառնալ մասնագիտությանս․․․ Տարիներ շարունակ զբաղվում էի ընտանիքով, ամուսնուս բազմաթիվ գործերով․․․ Տղայիս էի մեծացնում․․․ Մասնագիտությունը երկրորդ պլան էր մղվել։ Հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, ու ես չգիտեի՝ ընդհանրապես «վաղը» ունեմ, թե ոչ և ինչպիսին է այն», – գրել է դերասանուհին` նկատի ունենալով 2015 թվականին միակ որդու՝ Անդրեի մահը։

Իրինան նշել է, որ ինքը հազվադեպ է օգնություն խնդրում, բայց մի անգամ, հաղթահարելով ամոթը, դիմել է հայտի ռեժիսոր Ռուբեն Դիշդիշյանին։

Դերասանուհին խոստովանել է, որ աշխատանքի կարիք ուներ, որպեսզի ողջ մնա։ Այդ պահին նկարահանվում էր «Երկրաշարժ» ֆիլմը, գլխավոր դերակատարներն արդեն հաստատված էին, միայն դրվագներն էին մնացել։

«Ռուբեն Լևոնովիչն ինձ բորտուղեկցոդուհու փոքրիկ դեր առաջարկեց, ու ես դրանից կառչեցի այնպես, ինչպես խորտակվող մարդը` ցողունից։ Մինչև հիմա նրան շնորհակալ եմ այդ հնարավորության համար։ Նկարահանումներն անցնում էին Գյումրիում (Լենինական), ու այդ ուղևորությունը փոխեց կյանքս», – հիշում է Բեզրուկովան։

Նա նշում է, որ մեծ հաճույք է ստացել գյումրեցի գործընկերների հետ աշխատելուց․ «Քաղաք, որն այդ ողբերգությունից հետո այդպես էլ ամբողջովին չի վերականգնվել․․․ Շատերը մի քանի վայրկյանի ընթացքում կորցրել են բարեկամներին․․․ Մարդիկ, որոնք չարացած չեն ճակատագրից ու բաց սիրտ ունեն։ Հիանալի տաղանդավոր գործընկերներ։ Շնորհակալություն բոլորին։ Երջանիկ կլինեմ նորից հանդիպել»։

«Երկրաշարժ» ֆիլմը, որի ռեժիսորը Սարիկ Անդրեասյանն է, նկարահանվել է 2016 թվականին և պատմում է 1988 թվականի ողբերգության մասին, որը 25 հազար մարդու կյանք էր խլել։

armeniasputnik.am