627 թ. դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Նինվեի ճակատամարտը Բյուզանդական կայսրության եւ Սասանյան Պարսկաստանի միջեւ:
-1936 թ. դեկտեմբերի 12-ին Երեւանում բացվեց «Մոսկվա» կինոթատրոնը:
-1902 թ. դեկտեմբերի 12-ին ծնվել է Ռուբեն Ստեփանյանը՝ հայ խորհրդային կոմպոզիտոր եւ դիրիժոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։
-1913 թ. դեկտեմբերի 12-ին ծնվել է Բենիկ Սեյրանյանը՝ հայ խորհրդային գրող, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ։ Վրացական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1971)։
-1914 թ. դեկտեմբերի 12-ին ծնվել է Վահան Արամունին՝ հայ բանաստեղծ, արձակագիր, լրագրող:
-1922 թ. դեկտեմբերի 12-ին ծնվել է Էմիլ Միրզաբեկյանը՝ գիտության ականավոր գործիչ, ռադիոֆիզիկոս։ Հետազոտությունների բնագավառը եղել է ռադիոֆիզիկան՝ գերբարձր հաճախականությունների տիրույթի գերզգայուն ռադիոընդունիչ համակարգեր, արեգակի ռադիոճառագայթման բեւեռացման ուսումնասիրություն, էլեկտրամագնիսական ճառագայթման հետազոտման սարքերի նոր դասի ստեղծում։
Մ. Ա.