Աղեղնավոր: Աղեղնավորները հեշտ են սիրահարվում, բայց չափազանց բարդ են սիրում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անհույս ռոմանտիկ են, սիրուն հավատում են ավելի, քան մյուսները: Երբեմն վերադառնում են նախկին հարաբերություններին, բայց կարծում են, որ բաժանման մեղավորն իրենք չեն եղել: Աղեղնավորները պերֆեկցիոնիստ են, միշտ պատասխանատվություն են կրում իրավիճակի համար: Արդյունքում՝ սխալների վրա սովորելու փոխարեն՝ նրանք կենտրոնանում են նախկինում ապրած ցավի վրա և վախենում սիրել:
Այս ամենի հետևանքով Աղեղնավորները վանում են մարդկանց և միայնակ մնում: Իրենց արժևորելու փոխարեն՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կենտրոնանում են վատ բաների վրա, որոնց մասին լսել են ուրիշներից՝ այդ կերպ կախման մեջ ընկնելով մյուսների կարծիքից:
Աղեղանավորին ուժեղ զուգընկեր է հարկավոր, ով նրան կդրդի կանգ առնել, չդիտարկել այլ տարբերակներ և հնարավորություններ: Այո՛, Աղեղանավորները գերադասում են միայնակ մնալ, քան լինել մեկի հետ, ով արժանի չէ սիրո:
Ցուլ: Անասելի կամակոր են, վստահում են միայն իրենց և փոքրաթիվ մարդկանց: Մարդկանց, ովքեր հետաքրքրում են իրենց, հաճախ թույլ չեն տալիս մուտք գործել իրենց շրջապատ, քանի որ սիրում են երկար մտածել՝ արդյո՞ք նա արժանի է ուշադրության և ժամանակ հատկացնելու: Ցուլերն արտաքինից սառն են, բայց հոգատար են, սիրառատ: Կարծում են, թե էմոցիաները թուլության նշան են, այդ պատճառով փորձում են թաքցնել դրանք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են վերահսկել իրավիճակը: Դա նշանակում է, որ Ցուլերին պասիվ զուգընկեր է հարկավոր:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն արձագանքում ճնշմանը կամ սթրեսային իրավիճակներին: Անհանգստությունն ու վախը փոխարինում են ատելությամբ: Զգացմունքներն արտահայտում են քայլերով, ոչ թե բառերով: Կարող են քչախոս լինել, բայց ուշադրությամբ հետևում են ամենին, ինչ իրենց հետաքրքրում է: Մի փորձեք խաբել Ցուլերին:
Թեև սիրային հարաբերություններում Ցուլերի հետ կարող է շատ բարդ լինել, ձեզ անկեղծորեն սիրելու դեպքում նրանք կվստահեն ձեզ, կնվիրվեն, հանուն ձեզ կանեն հնարավոր ամեն բան:
Կարիճ: Միևնույն ժամանակ կարող են ջերմ և սառը լինել: Այս պահին կարող են սիրել ձեզ, րոպեներ անց՝ ատել: Կարող են ընկերասեր լինել, բայց նախընտրել մի քանի օր շարունակ տանը մենակ մնալ: Երբեք չեք կարող հասկանալ՝ ինչ է զգում և ինչ է մտածում Կարիճը:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար իդեալական կարող է լինել զուգընկերը, ով պատրաստ կլինի նրան ամեն պահի մարտահրավեր նետել: Նրանք գնահատում են դաժան, արդար մարդկանց: Սիրային հարաբերություններում հակված են չվստահել մարդկանց: Սարկազմը Կարիճների պաշտպանական միջոցներից մեկն է:
Կարիճներն իրենց շուրջ անանցանելի պատեր են կառուցում և վանում մարդկանց՝ վախենալով մտերմությունից: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների զուգընկերը ստիպված կլինի կոտրել անվստահության պատերը:
Կարիճների վստահությանն արժանանալու համար հարկավոր է ոչ միայն լսել նրան և խոսել զգացմունքների մասին, այլև ապացուցել գործով: Հենց Կարիճները վստահեն ձեզ, անվերջ կնվիրվեն ձեզ: Երբ նրանք սիրեն ձեզ, պատրաստ կլինեն նույնիսկ սարեր շուռ տալ:
Նյութը Moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը