Առյուծ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կամակոր են, պահանջկոտ: Նրանք մշտական ուշադրության, հաճոյախոսությունների, նվերների կարիք ունեն: Առյուծները ցանկանում են ուշադրության կենտրոնում լինել: Նրանք ցանկանում են զգալ, որ իրենց սիրում են, պաշտում: Հպարտ Առյուծները մշտապես ուշադրություն ու սեր են պահանջում:
Կույս: Կին Կույսերը բավական պահանջկոտ են ու կամակոր: Նրանք ուշադրություն են դարձնում տարբեր մանրուքների, մարդկանցից նույնն են սպասում: Կույսերը հակված են քննադատության, սուր լեզու ունեն: Զուգընկերոջից պահանջում են ուշադրություն իրենց ցանկությունների ու խնդրանքների նկատմամբ: Դժգոհությունը լուռ են արտահայտում, բայց բավական նյարդային:
Կարիճ: Կամակոր են, անկանխատեսելի, իշխող, զգացմունքային: Կին Կարիճների հետ հարաբերությունները բավական բարդ են, քանի որ բարդ բնավորություն ունեն: Միևնույն ժամանակ, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կրքոտ են:
Կշեռք: Առաջին հայացքից նուրբ, հանգիստ կնոջ տպավորություն են գործում: Իրականում Կշեռքները կամակոր են, նյարդային, համառ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների բնավորությանը որոշակի երկակիություն է բնորոշ, այդ պատճառով հավասարակշռության և ուրաախության պահերին շատ արագ փոխարինելու են գալիս կամակորության ու դժգոհության պահերը: Կին Կշեռքները մշտապես փորձում են ներդաշնակության հասնել, ինչը հազվադեպ է ստացվում:
Խեցգետին: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները կամակոր են իրենց զգացմունքայնության պատճառով: Նրանց տրամադրությունն ու ցանկությունները կարող են փոխվել ամեն րոպե: Կին Խեցգետինները հաճախ նյարդային են, չարացած, չափից շատ ուշադրություն են պահանջում իրենց հանդեպ: Միևնույն ժամանակ, նրանք բավական խոցելի են, մշտական ուշադրության կարիք ունեն, կամակոր են, պահանջկոտ:
Նյութը moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը