Ստամոքսի ցավը կարող է տարբեր պատճառներ ունենալ, այդ թվում՝ կարող է վկայել գաստրիտի մասին: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է: Տարբերվում են սուր և քրոնիկական գաստարիտներ: Հիվանդության զարգացմանը կարող են նպաստել մի շարք գործոններ, այդ թվում.
- Helicobacter pylori բակտերիան, որը նաև խոցային հիվանդություն է առաջացնում
- ոչ ստերոիդային հակաբորբոքային, ցավազրկող դեղամիջոցներ
- ալկոհոլի, անառողջ սննդի օգտագործում:
Նշաններ, որոնք կարող են վկայել գաստրիտի մասին: Շատ դեպքերում հիվանդությունը կարող է առանց ախտանշանների ընթանալ: Կարող են նկատվել նաև հետևյալ նշանները.
- ցավ որովայնում
- սրտխառնոց
- փսխում
- ծանրության զգացում որովայնի վերին հատվածում:
Հիվանդները կարող են գանգատվել նաև որովայնի փքվածությունից, սնունդը չմարսելուց, սխորժակի անկումից: Այս ախտանշանների առկայությունը կարող է վկայել նաև այլ խնդիրների մասին, հետևաբար՝ հարկավոր չէ խուճախի մատնվել: Եթե դրանք պարբերական բնույթ են կրում, մի քանի շաբաթվա ընթացքում չեն անցնում, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը:
Պետք է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, թե ինչն է ավելի վատացնում վիճակը՝ որոշակի սնունդ, դեղամիջոցներ և այլն:
Բացի արդեն իսկ նշվածներից՝ գաստրիտի զարգացմանը կարող են նպաստել նաև այլ գործոններ:
- Տարիք: Տարիների ընթացքում լորձաթաղանթը կարող է վնասվել: Մեծահասակներն ավելի հաված են աուտոիմուն հիվանդությունների զարգացմանն ու Helicobacter pylori-ով ախտահարման հավանականությանը:
- Սթրես: Վիրահատական միջամտությունները, վնասվածքները, այրվածքներն ու ծանր վարակները կարող են հանգեցնել աուտոիմուն հիվանդության զարգացման:
- Մի խումբ հիվանդություններ: Գաստրիտը կարող է որոշ հիվանդությունների բարդացման հետևանք լինել:
Եթե հիվանդությունն արդեն ախտորոշվել է, հարկավոր է փոփոխություն մտցնել նաև սննդակարգում: Դրանում պետք է ներառված լինի առողջ, մանրաթելերով հարուստ սնունդ: Խորհուրդ է տրվում օգտագործել հետևյալ մթերքը.
- լոբազգիներ
- յոգուրտ, կաթնաթթվային այլ մթերք՝ ցածր յուղայնությամբ
- կաղամբ
- սոխ
- գազար
- վարսակ
- մաղադանոս
- նեխուր
- սոյա
- սխտոր
- մրգեր:
Խուսափեք կամ նվազագույնի հասցրեք ալկոհոլը, գազավորված ըմպելիքը, տապակած, ճարպոտ, աղի մթերքի, կոֆեինի օգտագործումը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը