Անհավանական պատմություններով խարիզմատիկ սուտասան բարոն Մյունհաուզենի մասին շատերն են լսել։ Բայց քչերը գիտեն, որ նա իսկապես գոյություն է ունեցել։ Գերմանացի բարոնը ծառայել է ռուսական զորքերում ու հայտնի դարձել իր անեկդոտային պատմություններով։ Այդ և այլ հեղինակների կողմից հորինված պատմություններն էլ հենց դրեցին բարոն Մյունհաուզենի՝ որպես գրական կերպարի, սկիզբը։ Ստորև կներկայացնենք նույն այդ Մյունհաուզենի նուրբ հումորի պատառիկներից՝
- Մենք անկեղծ էինք մեր մոլորությունների մեջ։
- Գտնվելով որոշակի նյարդային գրգռվածության մեջ՝ հերցոգը հանկարծ բռնեց ու ստորագրեց ամուսնալուծության մի քանի խնդրագրեր՝ հետևյալ բառերով. «Ազատ, բոլորին ազատ արձակել»։
– Կեցցե ամուսնալուծությունը։ Այն վերացնում է սուտը, որը ես ատում եմ։
– Բայց դա փա՞ստ է։
– Ոչ, դա փաստ չէ։
– Դա փաստ չէ՞։
– Ոչ, դա փաստ չէ։ Դա շատ ավելին է, քան փաստը։ Դա հենց այդպես էլ եղել է իրականում։
- Իմ լավագույն ընկերն ինձ դավաճանեց, սիրելիս հրաժարվեց ինձնից։ Ես թռչում եմ։
- Ճիշտն այն է, ինչը տվյալ պահին ճիշտ է համարվում։
- Ես չէի վախենում ծիծաղելի թվալ։ Դա ամեն մեկը չի կարող իրեն թույլ տալ։
– Ինչի՞ մասին է նա խոսում։
– Բարոնին է հայհոյում։
– Եվ ի՞նչ է ասում։
– Պարզ է, թե ինչ. ասում է՝ ստոր, խաբեբայի մեկն է, աննորմալ հոգեկան հիվանդ…
– Եվ ի՞նչ է ուզում։
– Պարզ է, թե ինչ։ Որ իրեն չթողնի։
– Տրամաբանական է։
- Ամեն ինչ պատրաստ է, Ձերդ գերազանցություն։ Բարոն Մյունհաուզենը ուր որ է՝ կձերբակալվի։ Խնդրել է փոխանցել, որ չցրվեն մարդիկ։
- Սիրահարվելու համար մեկ րոպեն էլ է բավարար։ Բաժանվելու համար երբեմն ստիպված ես լինում 20 տարի միասին ապրել։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը