«Ի՞նչ անել ներկա վիճակի հետ, այլ կերպ ասած Նիկոլը գնա և պետության համար պատասխանատվություն ստանձնելու ունակ մարդիկ և խմբերը վերցնեն կառավարման բեռը». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Ի՞նչ անել ներկա վիճակի հետ, այլ կերպ ասած Նիկոլը գնա և պետության համար պատասխանատվություն ստանձնելու ունակ մարդիկ և խմբերը վերցնեն կառավարման բեռը». Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Մի քիչ ավելի պարզ, բայց շատ հակիրճ, ի՞նչ անել ներկա վիճակի հետ, այլ կերպ ասած Նիկոլը գնա և պետության համար պատասխանատվություն ստանձնելու ունակ մարդիկ և խմբերը վերցնեն կառավարման բեռը:

  1. Ճգնաժամային կառավարման ծրագիր, որը իրենից ներկայացնում է հստակ գործողությունների ծրագիր և դրա ժամանակացույց:

Հիմա քաղաքական կարգախոսների և կոչերի ժամանակներ չեն: Դրանց շուրջ մարդիկ չեն հավաքվելու: Այս գործողությունների ծրագիրը կլինի այն միջոցը, որ կհամախմբի մարդկանց, որոնք իրապես երկրի ճակատագրով են մտահոգված:

  1. Քաղաքական բոլոր դերակատարների հետ քննարկումներ ծրագրի գործողությունները հստակեցնելու և դրանց շուրջ փոխադարձ պատասխանատվություն և պարտավորություններ ստանձնելու համար:
  2. Ծրագրի հստակեցումից հետո, պարզ կդառնա թե ովքեր են կարող անձինք և խմբերը, որոնք կարող են ծրագիրը իրականացնելու համար պատասխանատվություն ստանձնել: Այսինքն, ովքեր են, որ կարող են դառնալ, այսպես ասած, անցումային կառավարություն:
  3. Նիկոլ Փաշինյանի և իր պատգամավորների հետ իրականացնել քննարկումներ, ծրագրին սատարում ստանալու, անվտանգության երաշխիքներով վարչապետի հեռանալը կազմակերպելու և անցումային կառավարում ձևավորելու համար:

Ճգնաժամային կառավարումը ենթադրելու է կարճաժամկետ հատվածում օրենսդրական մի շարք փոփոխություններ (հատկապես պետական բյուջե), հետևաբար, ով էլ նշանակվի անցումային կառավարության վարչապետ, ստիպված է լինելու աշխատել ներկա Ազգային Ժողովի հետ, և հետևաբար նշածս գործողությունների ծրագիրը նախապես պետք է հասկանալի և ընդունելի լինի:

  1. Քաղաքական բոլոր դերակատարների համախմբումը ԾՐԱԳՐԱՅԻՆ անցումային կառավարության շուրջ հնարավորություն կտա իրականացնել գործողություններ, որոնք երկիրը կբերեն կառավարելի վիճակի: Նման ծրագրի նախնական տարբերակ հրապարակել եմ, հետևաբար մեկնարկային աշխատանքները կարելի է դրա, կամ այլ առաջարկի շուրջ սկսել:

Այդ գործողություններից առանցքայիններն են` աշխարհազորի ստեղծման շուրջ աշխատանքներ, բանակը մարտունակ վիճակի բերել կարճ հատվածում, տեղահանվածների և փախստականների բնակարանային ֆոնդի ստեղծում, սահմանների ամրակցում, հաշմանդամ զինվորականների նոր հոսպիտալի կառուցում…:

Ծրագրային անցումային կառավարությունը՝ ծրագրով կառավարումը ստանձնելու դեպքում, հնարավորություն կստանա ներառել բոլոր քաղաքական ուժերին ծառացած օրհասական խնդիրների լուծման շուրջ: Չեն լինի, ո՛չ սպիտակներ, ո՛չ սևեր, չեն լինի, ո՛չ նախկիններ, ո՛չ ներկաներ, կլինի ընդհանուր նպատակ և ընդհանուր շահ` պետությունը և բոլորիս անվտանգությունը:

  1. Անցումային կառավարության վերջին գործողությունը կլինի ընտրությունների կազմակերպումը նոր օրենսգրքով: Արտահերթ ընտրություններին անցումային կառավարման ներկայացուցիչները չեն մասնակցի և կապահովեն կառավարման անցումը ժողովրդի ընտրությամբ ձևավորված քաղաքական միավորներին:

Պետական կառավարման իմ գիտելիքներն ու փորձը հիմք են տալիս հավատալու, որ սա է օպտիմալ ճանապարհը և սա հաջողելու մեծ հավանականություն ունի, որի համար, ինչպես բազմիցս նշել եմ, պատրաստ եմ ջանք ու եռանդ դնել, չխնայել ո՛չ ժամանակ, ո՛չ կարողություն:

Տեղեկացնեմ նաև, որ որոշ քաղաքական դերակատարներ (կշիռ ունեցող կուսակցությունների ներկայացուցիչներ), և կշիռ ունեցող քաղաքական անհատներ տեղյակ են այս մոտեցմանը և հուսով եմ ինչ-որ պահի` հնարավորինս շուտ, սրա շուրջ քննարկումները կդառնան առարկայական և մենք բոլորս` երկրի կարող ուժերը, կհամախմբվենք ճգնաժամային կառավարման շուրջ` անկախ մեր ներկա ու անցյալ, սև ու սպիտակ լինելուց:

Սա միակ ճանապարհն է, որ վստահաբար երկիրը կառավարելի վիճակի կբերի` բոլորին համախմբելով. Այլ տարբերակները հաջողելու ավելի քիչ հավանականություն ունեն, իսկ հաջողելու դեպքում դրանց կողմից ճգնաժամի հաղթահարման կարողությունը անհայտ է»:

Մի քիչ ավելի պարզ, բայց շատ հակիրճ, ի՞նչ անել ներկա վիճակի հետ, այլ կերպ ասած Նիկոլը գնա և պետության համար…

Опубликовано Hovhannes Avetisyan Воскресенье, 13 декабря 2020 г.



Նման նյութեր