«Մուտքերին հոգուս գրված է՝ այլեւս չի ապրում, այստեղ չէ». Ավետ Բարսեղյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մուտքերին հոգուս գրված է՝ այլեւս չի ապրում, այստեղ չէ». Ավետ Բարսեղյան

Հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը նոր գրառում է արել՝ խոսելով իր ապրումների մասին։

«Սիրտս համ չունի…

Ինքնակամ հրկիզում երազանքի…

Դիզում եմ տանջանքիս ոսկին, որ ցավ գնեմ կրկին ու կարգին լացեմ վերջապես: Բացեմ անցյալ տարի տիկին «Հույսի» նվիրած փաթեթը ու մինչեւ Ամանոր քավոր դառնամ սեփական ականապատված մտքերիս: Մուտքերին հոգուս գրված է. «Այլեւս Չի ապրում: Այստեղ չէ»:
Սպասում եմ վերադարձին…ինքս իմ»,- գրել է նա։