Լուսանկարներում Իրանի Խորասան նահանգի Թորբաթ Հեյդարիե քաղաքի մաքրման աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակից Մոհամմադ Ռեզան է։
Նա իր կյանքում մինչ այսօր շուրջ 11000 անուն գիրք է ընթերցել։ Նրա ասելով գիրքը միշտ իր հետ է և առիթը բաց չի թողնում գիրք կարդալու համար։
Մուհամմադ Ռեզան այս տարի հռչակվել է որպես Խորասան նահանգի ամենաընթերցասեր քաղաքացիներից մեկն ու նահանգապետարանը բազմաթիվ գրքեր է նվիրել նրան ու իր ընտանքի անդամներին, որոնց ամենահաճելի զբաղմունքը նույնպես ընթերցանություն է։
Պարոն Մոհամմադ Ռեզան անդամակցում է իր քաղաքի մի քանի գրադարաններին։
Ի դեպ նա նաև կինոյի մեծ երկրպագու է, սիրում է կինոներ դիտել և իր տան մի անկյունում ստեղծել է կինոդարան։